Իրանն արգելել է նավթ և գազ վաճառել Եվրամիության բոլոր երկրներին![]() 27 հունվարի 2013 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Իրանն արգելել է նավթ և գազ վաճառել Եվրամիության բոլոր 27 երկրներին, թեև նախորդ տարվա հուլիսից ԵՄ-ն ընդունել էր իրանական նավթի ներկրման էմբարգո, կիրակի որը հաղորդում է Ասսոշեյթիդ Պրեսս գործակալությունը՝ հղելով Իրանի էներգետիկայի նախարարությանը: Նախարարության մամուլի քարտուղար Ալի Ռեզա Նիկզադ Ռահբարի խոսքով, արգելքը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ը «թշնամական որոշումներ» է կայացնում, գրում է ՌԻԱ Նովոստին: Իրանական նավթի և գազի ներկրման վերաբերյալ էմբարգոյի որոշումը ԵՄ-ն բացատրում է նրանով, որ այդ կերպ փորձում են Թեհրանին ստիպել հրաժարվել միջուկային ամբիցիաներից: Ավելի վաղ պատժամիջոցների նման փաթեթ էր ընդունել նաև ԱՄՆ-ն: Արևմուտքի երկրները Իրանին մեղադրում են միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է՝ նշելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |