ՀՀ սփյուռքի նախարարիը հանդիպել է ՀԲԸՄ ղեկավարների հետ![]() 27 հունվարի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը զրույց ունեցան Սիրիայում տիրող իրավիճակի, սիրիահայության հիմնախնդիրների շուրջ, քննարկեցին Հայաստանում գտնվող սիրիահայերի առջև ծառացած հարցերի լուծման հնարավորությունները: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել մարզերում բնակություն հաստատած սիրիահայերին: Նախարար Հ. Հակոբյանը բարձր գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից մինչև օրս սիրիահայերին ցուցաբերված աջակցությունը: Այնուհետև կողմերը նախապատրաստեցին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման նոր տեսլականի նորովի մոտեցումների քննարկումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |