Ս.ԹԱՖԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԿՃԱՆԱՉԻ ԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԵԹԵ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՑՈՒՑՎԻ ՓԱՍՏԵՐՈՎ28 հուլիսի 2005 - 08:42 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Սուքրու Թաֆանը նախօրեին Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «իր երկիրը պատրաստ է ընդունել իր պատասխանատվությունը, եթե Հայոց ցեղասպանությունը ապացուցվի փաստերով»: Դռնփակ նիստից հետո թուրք դեսպանը հրաժարվել է որեւէ մանրամասներ հաղորդել հանդիպման մասին: Փոխարենը` խորհրդարանի պատգամավորները հանդիպումը գնահատել են որպես շատ օգտակար եւ նույնիսկ` պատմական: Խորհրդարանում Ազգային կուսակցության ներկայացուցիչ Խայմե Դրոբոն ասել է, որ «առաջին անգամ Թուրքիայի ներկայացուցիչը գալիս է Ուրուգվայի օրենսդիր մարմին` խոսելու 1915 թվականի դեպքերի մասին»: Նրա խոսքերով, քննարկվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի` միջազգային հանձնաժողով ստեղծելու հայտնի առաջարկի մասին, եւ Թուրքիան խնդրել է Ուրուգվային մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին: Ուրուգվայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լիլիան Քեչիջյանը ասել է, որ Ուրուգվայի կարող է հովանավորել կամ ուղղակի մասնակցել այդ հանձնաժողովի գործունեությանը` ավելացնելով, որ Ուրուգվայի խորհրդարանի հանձնաժողովը կարող է հրապարակել Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարաններին ուղղված հայտարարություն: Ուրուգվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել` հանդես գալով նմանատիպ հանդիպում անցկացնելու խնդրանքով: Եվ, քանի որ հարցը վերաբերում է Հայաստանին, դեսպանը առաջարկել է որեւէ հայտարարություն չհրապարակել` Հայաստանի տեսակետին ծանոթանալուց առաջ: Հայաստանի դեսպանի առաջարկն ընդունվել է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |