Ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է այցելել Հայաստան![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստում է ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի օրը, Հայաստան այցելել: Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը` հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրներին: Ֆրանսիայի նախագահն ընդունել է Երևան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Ըստ թերթի, 2014-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններից առաջ Օլանդի այդ այցը Ֆրանսիայի հայ համայնքին ուղղված որոշակի “մեսիջ” կդառնա` կապված Հայոց ցեղասպանության հետ: Բացի այդ, նշվում է, որ Ֆրանսուա Օլանդը չի պատրաստվում Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը “տեխնիկական բարդությունների” պատճառով: 2012 թ. hունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Փարիզում 2012 թ.-ի նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպմանը Օլանդը հասատել էր, որ Ֆրանսիայում օրինագիծը կընդունվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |