Լևոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում զբաղեցրել է 2-րդ տեղը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ Ան Զեեում ավարտված Tata Steel մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը: Վերջին`13-րդ տուրում, նա մրցել է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ և հանդիպման 104-րդ քայլին շախմատիստները խաղաղ դաշն են կնքել: Այս տուրում չափազանց կարևոր էր միավոր վաստակել, քանի որ նրա հիմնական մրցակիցներից մեկը` աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը զիջել էր Վան Հաոյին (Չինաստան), հնդիկ շախմատիստն արդյունքում 8 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: Նախորդ տարվա Վեյկ Ան Զեեի հաղթող Արոնյանը վաստակել է 8,5 միավոր: Դեռ շախմատային փառատոնի ավարտից մեկ տուր առաջ հաղթողի կոչումը նվաճել էր նորվեգացի Մագնուս Կարսենը, որը 13 տուրերում ձեռք է բերել 10 միավոր: B մրցաշարում Սերգեյ Մովսիսյանը 8,5 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |