Արթուր Բաղդասարյան. Մեր բանակը ի զորու է պաշտպանել մեր հայրենիքը ցանկացած արտաքին ագրեսիայից28 հունվարի 2013 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան սպաներին: Ողջունելով հյուրերին` Արթուր բաղդասարյանը մասնավորապես նշել է.«Մեզ համար շատ կարևոր է, որ ունենք ձեզ նման պատվարժան և վաստակաշատ հայրենակիցներ: Դուք այցելել եք Հայաստան շատ խորհրդանշական օր` Բանակի օրը, և ես ողջունում եմ ձեզ Հայաստանում: Ցանկանում եմ, որ ձեր կապը մեր հայրենիքի հետ էլ ավելի ամրապնդվի, որովհետև, իսկապես, ձեր փորձառությունը շատ կարևոր կարող է մեզ համար: Դուք գիտեք, որ այսօր Հայաստանում մեծ բարեփոխումներ են տեղի ունենում. զինված ուժերում, անվտանգության համակարգերը կատարելագործելու ուղղությամբ և ձեր ներդրումն ու վաստակը կարող է մեզ համար շատ օգտակար լինել»: Բարձրաստիճան սպաները նշեցին, որ ուշադրությամբ հետևում են հայկական բանակում տեղի ունեցող գործընթացներին, տեսակետներ հնչեցրեցին զինված ուժերում շարունակաբար իրականացվող բարեփոխումների մասին` ընդգծելով դրանց կարևորությունը բանակի մարտունակության բարձրացման գործում: ԱԱԽ քարտուղարը նշեց, որ ՀՀ զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու շրջանակներում Հայաստանը համագործակցում է ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: Բազմաթիվ ուղղություններով իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնք նպատակ ունեն էլ ավելի բարձրացնել և ամրապնդել զինված ուժերի մարտունակությունը.«Այսօր մեր զինված ուժերը ի զորու են Հայաստանի սահմանի ողջ երկայնքով պաշտպանել մեր հայրենիքը ցանկացած արտաքին ագրեսիայից», -ընդգծեց Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում հյուրերը տեսակետներ հայտնեցին ոչ միայն զինված ուժերում տարվող աշխատանքների, այլև Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ այլ գործընթացների մասին, որոնք վերաբերում են տնտեսությանը, մշակույթին, արտաքին քաղաքականությանը` մասնավորապես Սփյուռքում հայապահպանության խնդիրներին և այլ բազմաբևեռ հարցերի` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանը հետևողականորեն ամրապնդում է Սփյուռքի հետ կապերը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |