ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿԱՆԳՆԵՑՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՐԱՍՅԱՆԸ ԹՈՒՅԼ ԵՆ ՏՎԵԼ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԻՐ ՈՒՂԻՆ29 հուլիսի 2005 - 08:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսական ռազմական ավտոշարասյունը, որը հինգշաբթի օրը կանգնեցվել էր վրաց սահմանապահների կողմից Ախալքալաքից (Վրաստան) Գյումրի (Հայաստան) ուղեւորվելիս, ստացել է երթուղին շարունակելու թույլտվություն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Ռուսական ռազմական հրամանատարությունը ներկայացրել է փաստաթղթերը, որոնք հաստատում են, որ շարասյան մեջ ընթացող ռազմական մեքենաների վրա տեղադրված գնդացիրն ու ազդանշանային ատրճանակները տաբելային զենք են»,-պարզաբանել է վրացական սահմանապահ դեպարտամենտի պետի տեղակալ Կորնելի Սալիան: Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացի սահմանպահները կանգնեցրել էին ռուսական ռազմական տեխնիկաի շարասյունը, հայտարարելով, թե չհաշվառված զենք են հայտնաբերել եւ շարասյունը կանգնեցվել է իրավիճակը պարզելու նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |