Սամվել Բալասանյանն ընտրական գործընթացի վերաբերյալ հարցեր է քննարկել ԱՊՀ դիտորդների հետ![]() 29 հունվարի 2013 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներին՝ Համագործակցության գործկոմի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ (Բելառուս): Դիտորդները շնորհակալություն են հայտնել Գյումրու քաղաքապետին ընդունելության համար և ներկայացրել են իրենց առաքելության նպատակները, նախատեսված այցերը և սպասվող հանդիպումները: Նրանք Գյումրու քաղաքապետի հետ քննարկել են Գյումրիում կազմակերպվող ընտրական գործընթացին առնչվող հարցեր, ճշտել են նաև նախագահի թեկնածուների Գյումրի կատարվելիք այցելությունների մասին տեղեկություններ: Սամվել Բալասանյանը հայտնել է, որ առկա են բոլոր նախադրյալները բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |