80 նոր ավտոբուս՝ մայրաքաղաքի տրանսպորտային երթուղում

80 նոր ավտոբուս՝ մայրաքաղաքի տրանսպորտային երթուղում

PanARMENIAN.Net - Նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման համար կազմվել է 30 արձանագրություն: Այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ առաջիկայում քաղաքային տրանսպորտի երթուղիները կհամալրվեն մասնավորի կողմից ներկրված ևս 80 ավտոբուսով:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շարունակվում են նաև 16-րդ թաղամասի բազմաբնակարանների գազիֆիկացման աշխատանքները: Շենքերում ավարտին են մոտենում նախապատրաստական աշխատանքները:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է նաև սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ ևս 81 ընտանիք, 31 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---