BBC-ից ու Monde-ից զանգում են Ադիբեկյանին.Բոլորը նույն բանն են հարցնում29 հունվարի 2013 - 15:13 AMT PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» սոցիոլոգիական հարցումների կենտրոնի տնօրենն այսօր հերթական հարցման արդյունքներն ամփոփեց: Ինչպես արդեն հայտնել էինք, այս անգամ հարցումը վերաբերում է նախագահից բնակչության սպասելիքներին: Ադիբեկյանը ասուլիսի ժամանակ ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ հարցվածները անտարբեր են նախագահի թեկնածուների հիմնական ծրագրային դրույթների հանդեպ, մասնավորապես, նրանց չի հետաքրքրում ստվերի դեմ պայքարը.«Ստվերի դեմ պայքարել ուզում են բիզնեսմենները,նախագհի թեկնածուները սա պետք է հաշվի առնեին»,-ասաց Ադիբեկյանը և ավելացրեց, որ հարցված քաղաքացիները թեև նշում են՝ ինչը կցանկանային փոխել, բայց, մեծ մասամբ ,չեն կարողանում նշել, թե ոնց են պատրաստվում անել դա: Անդրադառնալով նախագահի թեկնածուների վերաբերմունքին այս հարցումներին, Ադիբեկյանն ասաց, որ նրանց մեծ մասը պարբերաբար նեղանում է իրենից.«Արամ Հարությունը նեղացել է, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն են նեղանում, Բագրատյանը նեղացել է»: Ադիբեկյանը նեղանալու պատճառ չի տեսնում ,առանց այդ էլ ամեն ինչ ակնհայտ է.«Ես ասել եմ և ևս մեկ անգամ ասում եմ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլ հնարավոր է միայն եթե ընդդիմությունը միավորվի: Բագրատյանը ՀԱԿ-ից էլ առանձնացավ, մի այնպիսի կուսակցություն էլ չի նրա կուսակցությունը, որ ասես համախոհները կգան, ձայներ կբերեն: Էպսագետն էլ է նեղացած: Գիտեք, ինձ զանգում են BBC-ից, ֆրանսիական Monde-ից, տարբեր արտասահմանյան լրատվամիջոցներից ու հարցնում են՝ էտ ի՞նչ խայտառակ վիճակ է ձեզ մոտ»,-եզրափակեց Ադիբեկյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |