ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ԱՆՑԵԼ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ29 հուլիսի 2005 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ հանդես եկող «Եվրոպայի ձայն» կազմակերպությունը երեկ Վիլնյուսում հակաթուրքական ցույց է կազմակերպել: Լիտվայի խորհրդարանի առջեւ կազմակերպված ցույցում մասնակիցները պարզել են «Լիտվացիները դեմ են Թուրքիայի ԵՄ անդամակցությանը» բովանդակությամբ պաստառներ: Մայիսից սկսված ԵՄ բազմաթիվ երկրներում անցկացված նմանատիպ ակցիաների արդյունքում հիշյալ կազմակերպությունն արդեն 30 հազար ստորագրություններ է հավաքել` Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին «Եվրոպայի ձայն» ոչ կառավարական կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Թուրքիայի անադամակցությանը ԵՄ-ին, որի ընթացքում եվրոպական երկրների քաղաքացիները իրենց վերաբերմունքն են արտահայտում Թուրքիայի հաշվին Եվրամիության հնարավոր ընդլայնման հարցին: Նման ակցիաներ են կազմակերպվել Սլովակիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխայում եւ ԵՄ այլ երկրներում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |