AEPLAC-Ը ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ29 հուլիսի 2005 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական քաղաքականության եւ իրավունքի հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնը (AEPLAC), բացի այլ գործունեությունից, օժանդակում է Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագրի մշակմանը: Այս մասին այսօր «Եվրոպական ինտեգրման գրադարան» գրքաշարի հերթական երկու գրքերի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է AEPLAC-ի տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքերով` գրքերը հազվագյուտ են, քանի որ առաջին անգամ «Եվրոպական ընդհանուր օրենսդրություն» գրքի 700 էջերում Եվրոպայի ընդհանուր օրենսդրությունը ներկայացված է հայերեն, իսկ «Եվրաինտեգրում, ֆինանսավորում եւ իրագործում (Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների փորձը)» ներկայացնում է 18 երկրների փորձը` ԵՄ անդամակցության կամ ինտեգրման ճանապարհին: «Եվրոպական ինտեգրման գրադարան» գրքաշարի «Օրենսդրություն եւ կառավարում. ԵՄ-Հայաստան» երկհատորյակը ներկայացվել է դեռեւս ընթացիկ տարվա մարտ ամսին: Գրքի հրատարակման նպատակն է` ՀՀ կառավարությանը տրամադրել Հայաստանի եւ եվրոպական համայնքի երկրների միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերի վերաբերյալ իրավական եւ տնտեսական քաղաքականությանն առնչվող խորհրդատվություն, ինչպես նաեւ նպաստել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության զարգացմանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |