Հայաստանը կմասնակցի Մադրիդի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին29 հունվարի 2013 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հունվարի 30-ից փետրվարի 3-ը ընկած ժամանակահատվածում տեղական 7 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը կներկայացնի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ: Նախորդ տարի «Fitur»-ին մասնակցել են 9506 զբոսաշրջային ընկերություն 167 երկրներից. այն ունեցել է շուրջ 120 հազար մասնակից և 92 հազար այցելու: Ցուցահանդեսը լուսաբանել են ավելի քան 6300 լրագրողներ 54 երկրներից: Ցուցահանդեսի շրջանակներում Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) հետ համատեղ կազմակերպվելու է ներդրողների համաժողով, որի ընթացքում ՀԱՄՀ կողմից ներկայացվելու է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչությունը, գործարար միջավայրը՝ նպատակ ունենալով խթանել ներդրումների հոսքը Հայաստանում հասանելի հյուրանոցային ենթակառուցվածքների ստեղծման գործում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |