ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ29 հուլիսի 2005 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ուրուգվայի խորհրդարանի շենքի առաջ հայ համայնքը բողոքի ցույց էր կազմակերպել Արգենտինայում եւ Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Շիաքրի Թաֆանի դեմ, որը հանդիպում էր ունեցել խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամների հետ` արծարծելով Հայոց ցեղասպանության հարցը: Դիվանագետը Ուրուգվայի պատգամավորներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցով հայ-թուրքական հանձնախումբ ստեղծելու մասին թուրքական կառավարության առաջարկը: Ուրուգվայի պատգամավորներ Լիլիան Քիչեչյանը եւ Խայմե Թրոբոն հայտարարել են, որ առաջին անգամ է, որ թուրք դիվանագետն իր իսկ նախաձեռնությամբ նման հանդիպում է խնդրում եւ խոսում Հայոց ցեղասպանության մասին: Սակայն հայ ժողովրդի դիրքորոշումը պարզ է. Ցեղասպանության հարցը որեւէ քննարկման առարկա չէ, քանզի կատարվածը փաստ է, եւ որեւէ հանձնախմբի ստեղծման կարիք չկա, տեղեկացնում է «Երկիր» թերթը:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |