7 29.01.13 - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այցելեց ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն Ինչի՞ մասին է կատակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԻՆ-ում 29 հունվարի 2013 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հյուրին ներկայացրել է ԱԻՆ շենքային պայմանները, աշխատանքը, պատմել հնարավորությունների մասին, ցույց տվել կադրեր փրկակարական գործողություններից` նաև ՀՀ տարածքից դուրս: Ճգնաժամային կառավարման կենտրոնում հյուրերը տեղեկացան, որ այդ պահին երկրաշարժ է գրանցվում Թուրքիայի տարածքում, բայց այն թույլ էր ու վտանգավոր չէր: «Մեր երկրի անվտանգության ապահովման գործում ԱԻՆ դերը մեծացավ հատկապես Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումից հետո, որը հնարավորություն է տալիս օգնության հասնել ոչ միայն մեր երկրի տարածքում», - նշեց Արթուր Բաղդասարյանը: «Ճիշտ են ասում, որ լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել: Մի քանի տարի առաջ եմ ՀՀ ԱԻՆ-ում եղել եմ: Այնքան բան է փոխվել: Այսօր այնպիսի հագեցվածություն, սարքավորումներ ու հնարավորություններ են ստեղծված, որ փրկարարները միանշանակ կկարողանան հասնել ցանկացած դեպքի վայր հենց այն «ոսկե ժամին», երբ փրկելու հավանականությունն առավելագույնն է ու ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Ես ուղղակի հիացած եմ», - ասաց Նիկոլայ Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին հատկապես դուր եկավ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ մի քանի վայրկյանում ստեղծված տեսակապն ու համակարգված աշխատանքը: Նա և ՀՀ ԱԱԽ քարտուղարը տեղեկացրեցին, որ առաջիկայում ՀՀ տարածքում ստեղծվելու են հայ-ռուսական հատուկ ստորաբաժանումներ, որոնք կաշխատեն համատեղ փրկարարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ: Ի դեպ, խիստ արտաքինով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԻՆ-ում նաև սրամտում ու կատակում էր: Նրան ցույց էին տալիս ԱԻՆ շենքի անխտիր բոլոր հարկերը`բարձրացան 9-րդ հարկ ու հերթով իջնելով` Նիկոլայ Բորդյուժան բոլոր հարկերում կանգ էր առնում, զննում, տեղեկանում ինչը ինչի համար է նախատեսված, ինչպես է աշխատում: 9-րդ հարկ վերելակով բարձրացան նա ու մյուս պաշտոնյաները, իսկ լրագրողները`ոտքով` ճանապարհին մի քանի հարց տալու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար: Նիկոլայ Գրիգորյանի խոսքով էլ` առողջություն է: Մինչև լրագրողները տեղ հասան, արդեն իջնելու ժամանակն էր ու իջնելիս էլ այդպես էլ ոչ մի հարց տալու հնարավորություն չեղավ (միայն վերջում): Նիկոլայ Բորդյուժային դուր էր եկել լրագրողների շնչակտուր տեսքը` առաջարկեց կրկնել: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |