Օբաման կարգադրել է 155 մլն դոլար տրամադրել Սիրիային՝ որպես հումանիտար օգնություն![]() 29 հունվարի 2013 - 20:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է լրացուցիչ 155 մլն դոլար տրամադրել Սիրիային՝ որպես հումանիտար օգնություն: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն Սիրիային տրամադրել է 365 մլն դոլարի օգնություն: ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել միջազգային հանրությանը ավելի ակտիվորեն օգնություն ցուցաբերել Սիրիային, նշելով, որ Ամերիկան այդ երկրին ֆինանսապես ամենաշատն օգնող պետությունն է: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը: Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում երկրում զոհերի թիվը հասել է 60 հազարի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |