ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԱՅՖԱՅՈՒԹՅՈՒՆԸ30 հուլիսի 2005 - 08:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ: Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ 2005 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բյուջե հարկային մուտքերի ծավալն աճել է 24 %-ով: Նախագահն ամբողջությամբ դրական է գնահատել Պետական հարկային ծառայության աշխատանքը` նշելով, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպը առաջին կիսամյակում կազմել է 10%, եւ համադրելով հարկային մուտքերի աճի չափին` 24 %, տարբերությունը կազմում է 14%, ինչը նշանակում է այդ գումարի դուրս բերումը ստվերային տնտեսությունից: Միեւնույն ժամանակ, նախագահի խոսքերով` նախագահի Վերահսկողության պալատի կողմից անցկացվող ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ոլորտում պաշարներն ավելի մեծ են: Հայաստանի նախագահի խոսքերով` տրանսպորտի եւ հանքերի շահագործման ոլորտներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստվերային մասը բավականին մեծ է: Նախագահը նշել է, որ շնարարության ոլորտում արձանագրվել է 40 % աճ, մինչդեռ հարկային մուտքերը չեն գերազանցում 12-13%-ը: Ռ.Քոչարյանի խոսքերով` այսօր Հայաստանի տնտեսությունում չկա մի ոլորտ, որտեղ ստվերային բաղադրամաս չլինի:«Ես այստեղ տեսնում եմ, որ մեր հիմնական թշնամիներն են հովանավորչությունն ու թայֆայությունը»,-նշել է Հայաստանի նախագահը: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆինանսների նախարարության տվյալներով 2005 թվականի առաջին կիսմյակում Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են 160,3 մլրդ դրամ: 2005 թվականի հունվար-հուլիս ամիսներին պետբյուջեի եկամուտների մեծ մասը` 82,7%, ապահովել են հարկային մուտքերը: Հաշվետու ժամանակաշրջանում հարկային մուտքերն ավելացրել են Հայաստանի պետբյուջեն 132,6 մլրդ դրամով` ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը 101,7% -ով, տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |