ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի միջոցառումները կատարվել են 94,7 տոկոսով![]() 29 հունվարի 2013 - 20:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրային միջոցառումների կատարման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագիրը նախատեսված էր 2008-2012 թվականների համար և իրագործվել է 5 փուլով: Նիստի ընթացքում ներկայացվել է Ծրագրի ավարտական փուլի՝ 2012 թվականի հաշվետվությունը: Նշվել է, որ չնայած ոչ բավարար ֆինասավորմանը, Ծրագրով նախատեսված միջոցառումներն անցած տարվա ընթացքում կատարվել են 94,7 տոկոսով: Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրված 84 միջոցառումներից երկուսը չկատարելու պատճառներն ու հանգամանքները: Վլադիմիր Գասպարյանն, ամփոփելով Հանձնաժողովի աշխատանքը, անդրադարձել է Հանցագործությունների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին և կանխանշել առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |