Ահազանգ. Դպրոցներում և հիմնարկներում ժողովներ են հրավիրում, անձնագրերի պատճեններ են հավաքում![]() 29 հունվարի 2013 - 21:10 AMT PanARMENIAN.Net - Նախընտրական շրջանում հանրապետության տարբեր դպրոցներում, մանկապարտեզներում ծնողական ժողովներ, իսկ տարատեսակ հիմնարկներում, բուհերում աշխատողների և ուսանողա-դասախոսական կազմի ժողովներ են հրավիրվում և հավաքում են անձնագրերի պատճեններ: Այս մասին ահազանգում է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: «Թե բացի աշակերտների, սաների, ուսանողների, հիմնարկների խնդիրներից, էլ ինչի մասին են խոսում և/կամ պատրաստվում խոսել դրանց տնօրենները, ռեկտորները քաջ հայտնի է: Նաև հավաքագրվում են անձնագրերի պատճեներ` խախտելով մարդու անձնական տվյալների գաղտնիությունը: Նրանք ովքեր հրավիրված են այդպիսի ծնողական ժողովների, հավաքների, խնդրում եմ ներքին հաղորդակցությամբ կապվել ինձ հետ կամ դիմել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ».- ասված է Ստյոպա Սաֆարյանի տարածած հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |