ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԵՏ30 հուլիսի 2005 - 08:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Ինդոնեզիայի ԱԳՆ-ի Ամերիկայի եւ Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Արիզալ Էֆենդիի եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի վարչության տնօրեն Հազաիրին Փոհանի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ինդոնեզական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր: Կարեւորվել է համագործակության ակտիվացման անհրաժեշտությունը քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային եւ այլ ոլորտներում: Կողմերը նշել են նաեւ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը, նաեւ համապատասխան իրավական դաշտի ձեւավորման կարեւորությունը: Նույն օրը Աշոտ Քոչարյանը հանդիպել է Ինդոնեզիայի արդյունաբերության նախարար Անդունգ Նիթիմիհարջանի հետ: Հանդիպման ընթացքում հայաստանի դեսպանը հանգամանորեն անդրադարձել է երկրի ներկա տնտեսական զարգացումներին, ներդրումային քաղաքականությանը, օրենսդրական դաշտին, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին, հայ-ինդոնեզական առեւտրատնտեսական զարգացման ներուժին: Ա.Քոչարյանը տեղեկացրել է նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունների մասին, մասնավորապես, ընդգծելով տնտեսական կայուն զարգացմանը եւ ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտի առկայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ երկկողմ կապերի զարգացման համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան իրավական դաշտ, կազմակերպել բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ, ինչպես նաեւ բիզնես ֆորումներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |