Հայաստանի հավաքականի կազմում մարզվում են նաև երիտասարդ ձյուդոիստներ

Հայաստանի հավաքականի կազմում մարզվում են նաև երիտասարդ ձյուդոիստներ

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն ասել է, որ թիմի կազմում մարզվում են նաև երիտասարդ ձյուդոիստներ, ովքեր առաջիկայում կարող են համալրել հավաքականի կազմը:

«Մենք հիմա պատրաստվում ենք Եվրոպայի բաց առաջնությանը, որը կանցկացվի Թբիլիսիում: Այնտեղ հանդես կգան 15 ձյուդոիստներ: Այն մարզիկները, ովքեր լավագույն որակներ կցուցադրեն, կմասնակցեն Գրան Պրիին»,-ասել է Բաբայանը:

Գրան Պրին կանցկացվի թուրքական Սամսունում, և ինչպես ընդգծել է մարզիչը, դրանից հետո կձևավորվի հավաքականը, որը Հայաստանը կներկայացնի Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ:

«Կարող եմ ասել, որ շատ լավ մարզիկներ ունենք, և ես մեծ հույսեր եմ կապում նրանց հետ, հատկապես` մինչև 66կգ, 66կգ, 81կգ և 100կգ քաշային կարգերում»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---