11 մլն ապօրինի ներգաղթյալներ կարող են ԱՄՆ քաղաքացիություն ստանալ

11 մլն ապօրինի ներգաղթյալներ կարող են ԱՄՆ քաղաքացիություն ստանալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին արագացնել իմիգրացիոն բարեփոխման իրականացումը: Լաս Վեգասի քոլեջում իր ելույթի ժամանակ Օբաման ընդգծել է, որ անհրաժեշտ է ընդունել համալիր միջոցներ, որոնք կլուծեն 11 մլն ապօրինի ներգաղթյալների խնդիրը: Նա նաև ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանրապետականներն ու դեմոկրատները պատրաստ են միավորվել` այդ հարցը լուծելու համար:

Օբամայի նախագծի համաձայն, ապօրինի ներգաղթյալները կարող են քաղաքացիություն ստանալ, եթե վճարեն հարկերն ու տուրքերը, սովորեն անգլերեն և կենսաբանական ստուգումներ անցնեն: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---