Հունվաի 30-ին նշվում է ռեժիսոր Լեոնիդ Գայդայի 90-ամյակը![]() 30 հունվարի 2013 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Գայդայը ծնվել է 1923թ. Սվոբոդնի քաղաքում: Առաջին ֆիլմը նկարահանել է 1956թ.՝ «Երկար ուղին» Կորոլենկոյի պատմվածքների հիման վրա: Նրա մի շարք ֆիլմեր դարձել են կատակերգության ժանրի յուրովի դասական ստեղծագործություններ: Առաջին ֆիլմը, որը նրան մեծ ճանաչում բերեց, 1961-ին նկարահանած «Բարբոս շունն ու անսովոր մրցավազքը» կինոալմանախն էր: Դրան հաջորդեցին «Գործարար մարդիկ» կինոալմանախը` ըստ ամերիկացի մեծ դասական Օ' Հենրիի պատմվածքների, այնուհետև «Օպերացիա «Ի» կամ Շուրիկի արկածները», «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը», «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը», «Չի կարող պատահել», «Լուցկու ետևից», «Սպորտլոտո 82» և այլ կինոնկարներ: Գայդայի «Ադամանդե ձեռքը» դետեկտիվ կատակերգությունը ճանաչվել է 100-ամյակի լավագույն կատակերգությունն ըստ հանդիսատեսի հարցումների: Գայդայի վերջին աշխատանքն է «Դերիբասովսկայա փողոցում միշտ լավ եղանակ է, իսկ Բրայթոն Բիչում նորից անձրև է գալիս» ֆիլմը (1992թ.): Ամուսնացած էր դերասանուհի Նինա Գրեբեշկովայի հետ: Մահացել է 1993թ. նոյեմբերի 19-ին Մոսկվայում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |