Անդրիաս Ղուկասյանի հացադուլը մինչև ընտրություններ դադարեցնելու ևս մեկ տարբերակ կա![]() 30 հունվարի 2013 - 10:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախընտրական քարոզարշավից արդեն 10 օր բաց է թողել: Մինչ նա նստած ԳԱԱ շենքի դիմաց հրաժարվում է հաց ուտել ու պահանջում է, որ ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից, նրա պահանջը ոչ միայն չի կատարվում, այլև ակտիվ քարոզարշավ է տարվում ՀՀ տարբեր մարզերում և համայնքներում: Անդրիաս Ղուկասյանը սակայն չի նահանջում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նախագահի թեկնածուն ասաց, որ չի դադարեցնելու հացադուլը: «Պահանջը արդիական է մնալու մինչև ընտրությունների վերջ և մինչև քվեարկության ամփոփման բերաբերյալ դիտորդների զեկույցը»,- ասաց նա: Անդրիաս Ղուկասյանի համար մեկ պահանջը չի կատարվում, սակայն նա ևս մեկ տարբերակ է թողել իր հացադուլը դադարեցնելու համար: Դա կարող են անել միջազգային դիտորդները: «Իմ պահանջն ուղղված է ոչ միայն պետությանը, այլև միջազգային դիտորդներին: Սա պահանջ չէ դիտորդներին, այլ պայման՝ կասեցնեն իրենց առաքելությունը և դուրս գան երկրից կամ արձանագրեն, որ ընտրությունները շինծու են: Եթե դա տեղի ունենա, ես իմ խնդիրը լուծած կհամարեմ»,- պարզաբանեց նախագահի թեկնածուն: Անդրիաս Ղուկասյանը նստած է ԳԱԱ շենքի դիմաց, նրանից մի քանի քայլ ներքև է տեղակայված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը: Այստեղ Անդրիաս Ղուկասյանի պահանջի մասին գիտեն, սակայն արձագանք դեռ չի եղել: «Ես որևէ մեկին չեմ դիմում, որ իմ հետ հանդիպեն: Իմ պահանջը ներկայացված է: Հանդիպել թեկնածուների հետ դիտորդների պարտականությունն է: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանդիպել է, բայց արձագանք չկա»,- ասաց նա: Ղուկասյանը հայտնեց, որ իրեն կուսակցություններից որևէ մեկը զորակցություն չի հայտնել, բայց շատ անհատներ նրանց շարքերից հանդիպել են: Նախագահի թեկնածուն նստած է ԱԺ շենքի դիմաց, սակայն պատգամավորներից էլ որևէ մեկը նրան չի այցելել: Իշխանությունն էլ է անտարբեր: Անդրիաս Ղուկասյանի անունը ընտրացուցակներում կմնա: Պայքարն այդ մասով ևս շարունակվելու է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |