Շաբաթվա վերջին կրկին ձյուն կտեղա

Շաբաթվա վերջին կրկին ձյուն կտեղա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում այսօր տեղումները կդադարեն: Օրվա ընթացքում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ: Ինչպես և կանխատեսվել էր, օդի ջերմաստիճանը հունվարի 29-ին զգալի նվազեց, այսօրէապես չի փոխվի: Առանձին վայրերում կդիտվի քամի 18-20մ/վրկ ուժգնությամբ, հնարավոր է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց և դժվարանցանելիություն: Ինչպես հայտնում են Հայպետհիդրոմետից,ավտոճանապարհների մի շարք հատվածներում դիտվում է մերկասառույց, բուք, առատ տեղումների հետևանքով կան դժվարանցանելի ճանապարհներ:

Տեղումների դադարը երկարատև չի լինի, արդեն շաբաթվա վերջին կրկին հավանական են տեղումներ` մեծ մասամբ ձյան տեսքով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---