Օրասիո Զեբալլոս. Դավիթ Նալբանդյանը Դևիսի գավաթում հանդես եկած արգենտինացի լավագույն թենիսիստներից է![]() 30 հունվարի 2013 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Parque Roca-ում Արգենտինայի թենիսի հավաքականը շարունակում է մարզվել` նախապատրաստվելով Գերմանիայի հավաքականի հետ Դևիսի գավաթի առաջին փուլին: Դավիթ Նալբանդյանն Օրասիո Զեբալլոսի հետ պատրաստվում է զուգախաղի: Զեբալլոսն ընդգծել է, որ իրեն վստահ է զգում Նալբանդյանի հետ խաղալիս: «Դևիսի գավաթում արդեն խաղացել եմ Դավիթի հետ: Այն ժամանակ դա իմ դեբյուտային ելույթն էր այս մրցաշարում: Դա իմ լավագույն խաղերից էր: Պետք է ցույց տամ այն ամենն, ինչի պատրաստ եմ: Դավթի մոտիվացիան և փորձը կարող են մեզ ուժեղ թիմ դարձել»,-ասել է թենիսիստը: Նա հուսով է, որ Գերմանիայի հետ խաղում կկարողանան հաղթել, քանի որ թիմը հաղթանակի մեծ կամք ունի: Զեբալլոսը կարծում է, որ Նալբանդյանն արգենտինացի լավագույն թենիսիստներից է, ով հանդես է եկել Դևիսի գավաթում. «Ես նրանից խաղաղություն, հանգստություն եմ զգում և գիտելիքներ եմ ստանում»: Արգենտինա - Գերմանիա հանդիպումը կկայանա փետրվարի 1-3 Բուենոս Այրեսում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |