Քարվաճառում ու Շոշում այսօրվանից հնարավոր կլինի օգտվել Ղարաբաղ Տելեկոմի ինտերնետ փաթեթից![]() 30 հունվարի 2013 - 12:14 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվարի 30-ից, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի և Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակիչները կկարաղանան օգտվել ինտերնետից: Ղարաբաղ Տելեկոմից հայտնում են, որոր Քարվաճառ քաղաքի ու Հաթերք և Դրմբոն գյուղերի բաժանորդները կարող են օգտվել ընկերության ծառայությունների ողջ փաթեթից վերանորոգված և բարձր չափանիշներին համապատասխան սպասարկման կենտրոններում: Հավելենք, որ Ղարաբաղ Տելեկոմը հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 11 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ հանրապետության տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով: Այսօր ընկերությունը տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով: Այսօր արդեն մայրաքաղաք Ստեփանակերտի, Շուշի, Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Հադրութ շրջկենտրոնների, ինչպես նաև Քարին տակ, Տող, Ճարտար, Տյաք, Վարդաշատ, Թաղուտ, Այգեստան, Կարմրակուչ, Թաղասեռ և այլ գյուղերի բնակիչներն ունեն ինտերնետից օգտվելու հնարավորություն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |