Քաղաքագետ. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը աշխատանքային էր![]() 30 հունվարի 2013 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը աշխատանքային էր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետն ասաց, որ այս պահին Հայաստանի համար կարևորէ պահպանել Միսնկի խմբի ձևաչափը, քանի որ Ադրբեջանը ամեն բան անում է, որ բանակցային գրծընթացում Թուրքիան մասնակցություն ունենա: Հրանտ Մելիք-Շահնազարյանը տեղեկացրեց նաև, որ իրականում այս օրերին Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերը սոցիալական բնույթ չեն կրում, թեև Ադրբեջանի իշխանությունները դրանք որպես սոցիալական բողոք են ներկայացնում: «Ցույցերն անցկացվում են լեզգիաբնակ շրջաններում, դրանք սոցիալական բնույթ չեն կրում »,-ասաց քաղաքագետը և հավելեց, որ այս ընթացքում շատերը բանտերում են հայտնվել և բողոքի ալիքը դրանից կաճի: Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը քաղաքագետն ասաց, որ Սերժ Սարգսյանը արդեն հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանն անպայման գործարկվելու է և այդ հայտարարությունը շատ կարևոր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |