Կոմունիստներն էլ միացան շքերթին` մի քիչ ուշացումով միայն![]() 30 հունվարի 2013 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններում չառաջադրվելու և որևէ մեկին չստարելու շքերթին մի քիչ ուշացումով, սակայան այնուամենայնիվ միացավ նաև Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը: Հայաստանի կոմունիստների առաջնորդն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ որոշումը կայացրել են կենտրոնական կոմիտեի պլենումում: Չառաջադրվեցին և որևէ մեկին չսատարեցին, քանի որ նախընտրական իրավիճակը կոմունիստներին չի գոհացնում: «Մեկը հայտարարում է, որ հանելու է թեկնածությունը, մյուսը հացադուլ է հայտարարում, մնացածն էլ չակերտավոր քարոզարշավ են տանում: Մի կողմից` կանգնած է մի բանակ՝ 37 տոկոս աղքատներով, մյուս կողմից` կանգնած է բանակ՝ ստահոդ խոստումներով»,- հայտարարեց երկրի գլխավոր կոմունիստը: Ռուբեն Թովմասյանը հայտարարեց, որ այս իրադրությունում առաջադրվելն անիմաստ են համարել, քանի որ գործի են դրվելու բոլոր լծակները հօգուտ գործող նախագահի. «Մինչև անգամ «Չեբուրաշկան» է գործի դրված ի շահ նախագահի: Մենք մեր փողերը քամուն չենք տալու, չնայած չունենք էլ, որ տանք»: Ըստ նրա` մթնոլորտը շիկացած է, իսկ քարոզարշավն ընթանում է այնպես, որ այդ շիկացած մթնոլորտը թուլանա: «Ընտրություններով ոչինչ չի փոխվի, փետրվարի 19-ից հետո ամեն ինչ կմնա նույնը, դեռ մի բան էլ` ժողովրդի վիճակն ավելի կվատանա, աղքատությունն ավելի կխորանա»,- կանխատեսեց նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |