Եվա Գրինը կնկարահանվի «Մեղքերի քաղաքը 2» ֆիլմում

Եվա Գրինը կնկարահանվի «Մեղքերի քաղաքը 2» ֆիլմում

PanARMENIAN.Net - Եվա Գրինը կնկարահանվի «Մեղքերի քաղաքը 2» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերում, հայտնում է Lenta.ru-ն՝ ComingSoon-ի վրա հղումով:

Եվա Գրինի հերոսուսհին կլինի Ավա Լորդը: Ֆրենկ Միլլերը՝ կոմիքսների հեղինակը, որոնց վրա հիմնված է ֆիլմը, նկարագրում է հերոսուհուն որպես «ցանկացած տղամարդու մարմնականացած երազանք և միաժամանակ նրա ամենամեծ մղձավանջը»:

Նկարահանումներով զբաղվում են Ռոբերտ Ռոդրիգեսն ու Ֆրենկ Միլլերը: Ֆիլմում նկարահանվում են Բրյուս Ուիիլիսը, Ջոշ Բրոլինը, Ջեսիկա Ալբան, Միկկի Ռուրկը և Ջոզեֆ Գորդոն-Լեվիտտը: Ֆիլմը էկրան կբարձրանա 2013թ. հոկտեմբերին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---