ՀԿԵ-ն նյութապես օգնում է Շորժա-Վարդենիս վազուրդի կամրջի փլուզումից զոհվածների և տուժածների ընտանիքներին

ՀԿԵ-ն նյութապես օգնում է Շորժա-Վարդենիս վազուրդի կամրջի փլուզումից զոհվածների և տուժածների ընտանիքներին

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր քաղաքականության սոցիալական ուղղվածությանը, շարունակում է աջակցել իր աշխատակիցներին ևնրանց ընտանիքներին թե' ուրախ, թե ծանր պահերին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նախորդ տարվա նոյեմբերին Շորժա-Վարդենիս վազուրդի երկաթուղային կամրջի շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարը խլեցՀԿԵ երեք աշխատակիցների՝ Մարտիրոսյան Ներսեսի, Ավետիսյան Գագիկի, Սարգսյան Վարուժանի կյանքերը, իսկ երկուսը՝ Անտոնյան Արգամը և Համբարձումյան Ռոբերտը,ստացան մարմնական վնասվածքներ:

Հետամուտ լինելով իր հոգատար քաղաքականությանը՝ Հարավկովկասյան երկաթուղին աջակցություն ցուցաբերեց և' զոհերի, և' տուժածների ընտանիքներին:Մասնավորապես, ընկերությունը զոհերի ընտանիքներին ընդանուր առմամբ հատկացրեց 7 մլն. դրամից ավելի ֆինանսական օգնություն՝ հոգալու հուղարկավորությանծախսերը: Բացի այդ, կոլեկտիվ պայմանագրի դրույթով՝ զոհերի ընտանիքներից յուրաքանչյուրը ստացավ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով դրամականաջակցություն:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աջակցություն տրամադրեց զոհերի ընտանիքներին այլ կերպ ևս: Գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի որոշմամբ՝ ՄարտիրոսյանՆերսեսի որդին, ով սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետի 3-րդ կուրսում, աշխատանք ստացավընկերությունում՝ Սևանի գծի ուղեմասում, որտեղ աշխատել է հայրը: Նշենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն կորպորատիվ պայմանագրով կվճարի ուսման վարձը, իսկ ներկայումսընկերությանը հոգում է նաև ուսանողի ռուսերենի դասընթացները:

Ընկերությունը հոգում է տուժածների բուժումը. Անտոնյան Արգամի ոտքի վիրահատության և Համբարձումյան Ռոբերտի գլխի վնասվածքի բուժման համար տրամադրվեց ընդհանուր առմամբ մոտ 700.000 դրամ:

Սակայն այսքանով չի սահմանափակվել ընկերության աջակցությունը: ՀԿԵ աշխատակիցները ևս ձեռք մեկնեցին իրենց գործընկերնորին. սեփական նախաձեռնությամբպահումներ կատարելով աշխատավարձից՝ կոլլեկտիվը միասնականորեն հավաքեց 3.800.000 դրամ, որից 700.000ական դրամ օգնություն ստացան զոհվածների ընտանիքները: Անտոնյան Արգամին, ով պետք է ենթարկվի ևս մեկ վիրահատության, տրամադրվել է 1.200.000 դրամի աջակցություն, իսկ Համբարձումյան Ռոբերտին՝ 500.000 դրամի:

Այս բոլոր միջոցառումները միտված են ձևավորելու և ամրապնդելու բարձր սոցիալական պատասխանատվությունն արտադրատնտեսական գործունեության արդյունքներիհամար, քանի որ կազմակերպության կայուն աշխատանքն ու աշխատակիցների բարօրությունը փոխկապակցված են:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---