Amnesty International. Թուրքիայի իշխանությունները պետք է անաչառ հետաքննեն տարեց հայուհիների դեմ հարձակումները Ստամբուլում![]() 30 հունվարի 2013 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Իրավապաշտպան Amnesty International կազմկերպությունը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին արագ, մանրակրկիտ ու անաչառ կերպով հետաքննել տարեց հայուհիների դեմ հարձակումները Ստամբուլում ու կանխել նման միջադեպերի կրկնությունը: Ինչպես ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, թուրքական իշխանությունները պարտավոր են հետաքննել ռասիզմի կամ կրոնական ատելության ցանկացած դրսևորում: Այդ պահանջը չկատարելը կարող է բերել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման, որը Թուրքիան վավերացրել է: «Ցավալի է, որ թուրքական օրեսնդրությունը չի նախատեսում օրինական ու քաղաքական միջոցներ, որոնք կապահովեն խտրականության մանրակրկիտ հետաքննությունը, ինչպես նաև, որ դատավճռի կայացման գործում հաշվի առնվի «ատելության«» դրդապատճառը: Թուրքիայի ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ հայերի վրա բոլոր հարձակումները հետաքննվում են, սակայն Amnesty International-ը մտահոգված է այդ երկրի իշխանությունների հայտարարություններով, քանի որ դրանք բացառում են այդ հարձակումների ռասիստական դրդապատճառները: Հունվարի 25-ին Ստամբուլում հերթական հարձակումն է կատարվել հայուհու դեմ: Բարեբախտաբար, կինը շատ չի տուժել և հարազատները որոշել են չդիմել ոստիկանություն, հայտնում են թուրքական աղբյուրները: Ըստ որոշ տվյալների, կիրակի օրը, հունվարի 27-ին Ստամբուլի Սամաթիա քաղաքում բողոքի զանգվածային ցույց տեղի կունենա հայերի դեմ հաճախակի դարձած հարձակումների դեմ: Հունվարի 22-ին և 23-ին երկու տարեց հայուհիներ հարձակման զոհ են դարձել Ստամբուլում: Հունվարի 22-ին 83-ամյա Սուլթան Այքարի վրա հարձակվել են նրա տան շեմին և ծեծի ենթարկել: Դիմակավոր հանցագործին հարևաններն են վախեցրել, որոնք դուրս են եկել Սուլթանի ճիչը լսելով: Ըստ հարևանների նկարագրության, հարձակվողը սևահեր, 35-40 տարեկան տղամարդ էր, ամբողջովին սևազգեստ: Հարձակման արդյունքում Այքարը, չնայած վիրահատությանը, մեկ աչքով կուրացել է: Տուժածի դուստրը՝ Մենզար Էթիկը հայտարարել է, որ իր մայրը թշնամիներ չունի: Նա չի հավատում նաև, որ հարձակման նպատակը կողոպուտն էր, քանի որ հանցագործը նույնիսկ նրա դրամապանակը չի վերցրել: Հունվարի 23-ին ևս մեկ հարձակում է կատարվել տարեց հայուհու վրա: Երկու անհայտներ հարձակվել են կնոջ վրա հենց փողոցում, ծեծի ենթարկել ու փախուստի դիմել: Կինն, ըստ ականատեսների, ամբողջությամբ արյունոտված, շտապել է հեռանալ դեպքի վայրից: Դեռևս չի հաստատվել նրա անձը: Հունվարի 6-ին երեք անհայտները փորձել են առևանգել մեկ այլ տարեց հայուհու, սակայն նրանց դա չի հաջողվել: Ըստ իրավապաշտպանների, բոլոր այդ հանցագործությունների պատճառը ոչ միայն ազգային հողի վրա ատելությունն է, այլ նաև հանցագործությունները կոծկելու իշխանությունների ձգտումը, գրում է Asbarez-ը: Հունվարի 10-ին Ստամբուլում իր տանը սպանված է հայտնաբերվել հայկական «Արամյան» դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Իլքեր Շահինը: Շահինի գործընկերները ստիպված էին նրա բնակարան այցելել, քանի որ նա բավականին երկար ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերին: Նրանք դիմել են ոստիկանություն: Մտնելով Շահինի բնակարանը, նրանք սպանված են հայտնաբերել 40-ամյա ուսուցչին: Ոստիկանությունը տանը պայքարի նշաններ է արձանագրել: Իլքեր Շահինի կոկորդն են կտրել նրա դին հայտնաբերելուց 3 օր առաջ: Վերջինը, ինչ նա հասցրել է անել՝ Սբ Ծննդյան բարեմաղթանքներ է ուղարկել իր գործընկերներին: Հարուցվել է քրեական գործ, հայտնում է Haberturk-ը: 2012թ. դեկտեմբերի 28-ին հայուհու դաժան սպանություն էր կատարվել ՝ սպանվել է 85-ամյա Մարիցա Քյոչուկը: Զառամյալ կնոջը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, ծեծել են մահից առաջ, բազմաթիվ հարվածներ հասցրել դանակով, հետո գլխատել: Դին հայտնաբերել էր նրա որդին՝ Զատիկը: «Երբ ես տուն մտա, մութ էր, մայրիկը գետնի վրա էր ընկած: Ես մտածեցի, որ նա ընկել է: Հետո միայն տեսա, որ նրա մարմինը արյան մեջ է: Նա մերկ էր, կրծքի վրա խաչի նման նշան էր կտրված»,-պատմել է Զատիկը «Ակոսի» հետ զրույցում: Դեկտեմբերի սկզբին ևս մեկ հայուհի էր բռնության ենթարկվել Ստամբուլում՝ նրան թալանել էին, հետո՝ սպանել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |