Քարոզարշավի 10 օրերը. Թեկնածուներից ով որքա՞ն հասցրեց հայտնի դառնալ՝ ամփոփում ենք ընտրողների հետ30 հունվարի 2013 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն 10 օր է ինչ մեկնարկել է: ՀՀ նախագահի թեկնածուների մի մասը հանդիպել է ընտրողներին, ներկայացրել ծրագիրն ու անելիքները, փորձել շահել նրանց վստահությունը: Մի մասը՝ ընտրողների հետ շփման համար նախընտրած լրատվամիջոցներով հայտարարություններ անելու տարբերակը: Թե նրանցից, ով որքա՞ն հասցրեց հայտնի դառնալ հանրությանը, ինչ սպասելիքներ ունեն մարդիկ Հայաստանի հաջորդ նախագահից, PanARMENIAN.Net ը փորձեց պարզել Երևանի փողոցներում անցկացված փոքրիկ հարցումով: Եվ այսպես` ամփոփում ենք քարոզարշավի 10-օրյակը ընտրողների հետ: Հարցվածների մեծ մասը հիշատակում էին գործող նախագահ Սերժ Սարգսյանի, ապա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անունները: 48-ամյա մի կին խոստովանեց, որ ինքը ՀՀԿ անդամ է և բնականաբար իր ձայնը տալու է ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: Վերջինիս անունը տվեց նաև 21-ամյա մի աղջիկ, ով ասաց, որ ծանոթացել է գործող նախագահի նախընտրական ծրագրին, թեկնածուն շատ կարևոր խնդիրների լուծում է առաջարկում: Սերժ Սարգսյանին իր ձայնն է պատրաստվում տալ նաև 54-ամյա մի տղամարդ, ով հայտարարեց, որ հավատում է գործող նախագահին, քանի որ գիտի, թե ինչ ուղի է անցել նա: Հարցվածներից երկուսը հայտարարեցին, որ չեն ճանաչում թեկնածուներին, միայն երկրի նախագահին գիտեն, բայց մի փոքր մտածելուց հետո հայտարարեցին, որ իրենց ձայնը Րաֆֆի Հովհաննիսյանին են տալու: Լրատվամիջոցներով մյուս թեկնածուների մասին էլ են լսել, սակայն նրանց իրենց ձայնը տալ չեն պատրաստվում: Մի կին հայտարարեց, որ ինքը շատ է հարգում Պարույր Հայրիկյանին, սակայն կարծում է, որ ընտրությունների ելքն արդեն որոշված է: «Հայրիկյանն իզուր դրեց թեկնածությունը»,- ասաց նա: Կարկանդակ վաճառող 37-ամյա կինն էլ ասաց, որ չի հետքրքրվում քաղաքականությամբ և հնարավոր է, որ փետրվարի 18-ին ընտրության չգնա: Նրա կողքին կանգնած տղամարդն էլ որևէ բան չպատասխանեց` միայն ցույց տվեց կրակայրիչը, որի վրա գրված էր. «Դեպի ապահով Հայաստան»: Դրանից հետո կինը վաճառասեղանի տակից հանեց և ժպտալով ցույց տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական բուկլետը: Մեքենաների կայանման տեղի աշխատակիցը ևս հայտարարեց, որ ընտրությունները ձևական են և փետրվարի 18-ից հետո որևէ բան չի փոխվելու և ավելացրեց. «Էն հացադուլավոր թեկնածուին էլ ասեք, թող դադարեցնի, անիմաստ է»: Հարցվածների մեծ մասը մեզ հետ զրույցում ասացին, որ ամենաառաջնային խնդիրը աշխատավարձերի բարձրացումն ու աշխատատեղերի ստեղծումն է: «Ով էլ որ լինի հաջորդ նախագահը, թող այնպես անի, որ ժողովրդի համար լավ լինի: Մարդիկ աշխատանք ունենան, չգնան երկրից»,- ասաց 64-ամյա մի կին: Մինչև քարոզարշավի ավարտը մնացել է 18 օր: Թե ովքեր արդյունավետ օգտագործեցին այս 10 օրերը, կերևա ընտրութան օրը: Մյուսներն էլ դեռ բավական ժամանակ ունեն ըտրողներին իրենց մասին տեղեկացնելու համար: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |