Խոտի հոկեյի հայկական «Այրուձի» ակումբը մասնակցելու է ԵԱ ընտրական մրցաշարի երկրորդ փուլին30 հունվարի 2013 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-17-ը խոտի հոկեյի հայկական «Այրուձի» ակումբը մասնակցելու է Աթենքում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ փուլին: Մասնակից 8 ակումբները բաժանվելու են 2 խմբերի և հաջորդ փուլի ուղեգիր են ձեռք բերելու առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը: «Այրուձին» ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցելու է NSA (Բուլղարիա), «Քութաիսի» (Վրաստան) և «Դիաս» (Հունաստան) ակումբների հետ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ակումբի նախագահ Նիկոլայ Ջուլհակյանը նշեց, որ թիմը Հրազդան քաղաքում մարզվում է Սամվել Գևորգյանի գլխավորությամբ` շաբաթական անցկացնելով 5 պարապմունք: «Տղաները հոգեբանորեն և ֆիզիկապես ամբողջովին պատրաստ են մրցաշարին: Մենք խնդիր ենք դրել խմբում հաղթող դառնալ կամ էլ ավարտել ելույթը երկրորդ տեղում: Միակ խնդիրն այն է, որ մեր թիմը մարզվում է ռետինե հատակով մարզադահլիճում, մինչդեռ առաջնությունն անցկացվելու է մանրահատակի վրա: Մեր թիմը դեռ բավականաչափ փորձ չունի, հուսանք, որ այդ բացը կկարողանանք լրացնել»,- ասաց նա: «Այրուձիի» կազմում մրցաշարի ընթացքում հանդես են գալու 12 խաղացողներ, որոնք ներկայացնում են Երևանը, Արտաշատը, Հրազդանը և Կազանը: Ընդհանուր առմամբ մրցաշարին պատրաստվելու վրա ծախսվել է 6 մլն դրամ: «Մականախաղը Հայաստանում լավ ավանդույթներ է ունեցել, և հույս ունենք, որ այս մարզաձևը կրկին զարթոնք կապրի»,- ավելացրեց Ջուլհակյանը: «Այրուձի» մականախաղի ակումբը ստեղծվել է Երևանում 2010 թվականին: Երեք անգամ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը, դարձել է մրցաշարի հաղթող, 2-րդ և 3-րդ մրցանակակիր: Հանդես է եկել նաև Հայաստանի առաջնությունում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |