«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն 2013թ. կավելացնի բանկոմատների ու POS-տերմինալների քանակը

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն 2013թ. կավելացնի բանկոմատների ու POS-տերմինալների քանակը

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2013թ. կավելացնի բանկոմատների քանակը մինչև 80, իսկ POS-տերմինալների քանակը կհասնցի 390-ի: Այդպիսով` 2012թ.համեմատ դրանց քանակը կավելանա համապատասխանաբար 75 և 344-ով: «Դա պայմանավորված է 2013թ. բանկի պլանների` երկրում քարտային բիզնեսի զարգացման ու նործառայությունների ներմուծման հետ», - հայտարարել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Նա վստահեցրել է, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունները արագորեն կզարգանան, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«Արդեն իսկ պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա բացատրվում է քարտերի թողարկման և գործարքների ծավալների կտրուկ աճով, ինչպես նաև վերջերսՀայաստանի բանկերում քարտային նոր ծառայությունների ներդրմամբ», - ասել է նա:

Ռուբեն Խաչատրյանը նաև հաստատել է փորձագետների կանխատեսումն այն մասին, որ 2013թ. կշարունակվի դեբետային քարտերի թողարկման ու սպասարկման համար գանձվող միջնորդավճարների նվազեցման միտումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---