Տարոն Մարգարյանն առաջարկում է քննարկել մետրոյի ընդլայնման հնարավորությունը![]() 30 հունվարի 2013 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային առաջարկել է քննարկել Երևանի Մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը և մետրոյի ընդլայնման հնարավորությունները: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն Ձեռք է բերվել մետրոյի ընդլայնման իրագործելիության ուսումնասիրություն իրականացնելու պայմանավորվածություն: Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը քաղաքապետի նախաձեռնությամբ քննարկվել է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Կողմերի գործակցության արդյունքում Երևանի մետրոպոլիտենում այժմ էլ ընթանում է համատեղ ծրագիր, որի արդյունավետությունը նրանք բարձր են գնահատել և համագործակցության ընդլայնման պատրաստակամություն հայտնել: Քանի որ տեղեկությունը քաղաքապետարանն էր տարածել, բարձր գնահատված ծրագրի մասին PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձել է մանրամասներ իմանալ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գրիգորյանից, ով զրույցի ժամանակ նշեց, որ այն արդիականացման ծրագիր է ու ներառում է շարժակազմերի, անիվների փոփոխություն և ոչ միայն: Այլ տեղեկություն տրամադրելու համար գրավոր հարցում պահանջեց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |