Հայաստանի մամուլն ամենաազատն է տարածաշրջանում![]() 30 հունվարի 2013 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության նոր ինդեքսը: Ցուցակի առաջին հորիզոնականում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Նիդերլանդներն ու Նորվեգիան: Հայաստանը վարկանիշում զբաղեցնում է 74-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր ցուցանիշը 3 կետով: Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, Ադրբեջանը 156-րդ տեղում է, բարելավել է իր դիրքը 6 կետով, Վրաստանը՝ 100-րդն է, բարելավելով դիրքը 4 կետով: Թուրքիան 154-րդ տեղում է՝ նահանջելով 6 կետով, Իրանը՝ 174-ն է՝ բարելավել է դիրքը 1 կետով: Ամենամեծ անկումը գրանցել է Մալին, որը պետական հեղաշրջման պատճառով նահանջել է 74 կետով՝ մինչև 99 տեղը: Բացի այդ, զգալիորեն վատթարացել են Տանզանիայի, Օմանի, Ճապոնիայի, Իսրայելի, Մալայզիայի ու Կամբոջայի ցուցանիշները: Ցուցակը եզրափակում են այն նույն երկրները, ինչ նախորդ տարի՝ Թուրքմենստան, Հյուսիսային Կորեա և Էրիթրեա: Ինչպես և անցյալ տարի, ցուցակում 179 երկիր է ընդգրկված: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |