Սփյուռքահայ գեներալ Փանոս Մանջյան. Պարտավոր ենք շատ համառ լինել Հայաստանը պաշտպանելիս![]() 30 հունվարի 2013 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքահայ գեներալները հունվարի 30-ին այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Տեղեկությունը PanARMENIAN.Net ին հայտնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Բարձրաստիճան զինվորականներին նախ ուղեկցել են ինստիտուտի թանգարան, ներկայացրել ռազմական ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը: Շրջայցի ավարտին գեներալները գրառում են կատարել պատվավոր հյուրերի մատյանում: Բարձրաստիճան զինվորականները ծանոթացել են նաև ռազմական ինստիտուտի լսարանային պայմաններին՝ հակաօդային պաշտպանությունից, մինչև մարտական պատրաստության լսարաններ: Այցի ավարտին բարձրաստիճան զինվորականները հանդիպել են ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմի և կուրսանտների հետ: Լիբանանից ժամանած բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, խոսելով զինվորական ծառայության ընթացքում ունեցած դժվարությունների մասին, նշել է. «Ես կարողացել եմ հաղթահարել դրանք, քանի որ հայ եմ, իմ ոգին ամուր է և իրավունք չունեի հետ դառնալ իմ ընտրած ճանապարհից, դուք ևս պատավոր եք շատ համառ լինել Հայաստանը պաշտպանելիս»: Չիլիից ժամանած ծովակալ Հեռնան Կույումջյանը կուրսատներին խորհուրդ է տվել ապավինել սեփական բազկին, որպեսզի կարողանան պաշտպանել հայի տեսակն ու ինքնությունը. «Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում և մենք պետք է ճկուն լինենք, որպեսզի կարողանանք քայլել այդ փոփոխություններին համընթաց, սակայն մեր ինքնությունն ու տեսակը կորցնելու վտանգ էլ կա այս արագության մեջ, այն չկորցնելու համար մենք պետք է ամուր լինենք՝ հոգով, մտքով և ուժով»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |