Փորձագետ. 2013թ. ՀՀ բանկային համակարգում 18-22 տոկոս աճ կգրանցվի

Փորձագետ. 2013թ. ՀՀ բանկային համակարգում 18-22 տոկոս աճ կգրանցվի

PanARMENIAN.Net - 2013թ. Հայաստանի բանկային հատվածի աճի տեմպերը կպահպանվեն 2012թ. մակարդակի վրա, գտնում է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության անդամ, Գլխավոր տնօրենի տեղակալ, Ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:

Ըստ նրա, անկումը բանկային համակարգում, որն արձանագրվեց 2009-2010թթ., փոխարինվեց աճով 2011-2012թթ., ընդ որում 2012թ. աճը համակարգում կազմեց միջինը 20 տոկոս: «2103թ. ՀՀ բանկային համակարգում 18-22 տոկոս աճ կգրանցվի»,-հավելեց Գևորգ Թառումյանը:

Փորձագետը նշեց, որ վարկավորման աճ է եղել ոչ միայ կորպորատիվ հատվածում, այլ նաև ֆիզիկական անձանց վարկավորման գծով, ինչը վկայում է բնակչության վարկունակության աճի մասին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---