Իսպանիայի թագավորի փեսան, որն անցնում է խարդախության գործով, պետք է 8,1 մլն եվրո վճարի

Իսպանիայի թագավորի փեսան, որն անցնում է խարդախության գործով, պետք է 8,1 մլն եվրո վճարի

PanARMENIAN.Net - Իսպանական դատարանը բավարարել է դատախազության պահանջը և պարտավորեցրել է թագավոր Խուան Կառլոս Առաջինի փեսային՝ դուքս Ինյակի Ուրրդանգարինին և վերջինիս գործակցին՝ Դիեգո Տորեսին, որոնք անցնում եմ խարդախության գործով, 8,1 մլն եվրո վճարել: Այդ մասին հայտնել է դատավոր Խոսե Կաստրոն, որը կայացրել է որոշումը:

Մեղադրյալներին այդ որոշումը կատարելու համար 5 օր է տրվել: Եթե նրանք պահանջված գումարը չներկայացնեն, դատարանը կբռնագրավի իրենց գույքն ու գումարը»,-ասել է Կաստրոն:

Ինստիտուտ Նոոս ՀԿ-ն, որի ղեկավար կազմում էր նաև թագավորի փեսան, լոկ քողարկում էր Բալեարյան կղզիների բյուջեից խոշոր գումարներ կորզելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---