«Օդնոկլասնիկի» սոցկայքից օգտվողները այժմ կարող են իրենց ստատուսներին լուսանկար ավելացնել![]() 30 հունվարի 2013 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «Օդնոկլասնիկի» սոցկայքից օգտվողները այժմ կարող են իրենց ստատուսներին լուսանկար և հղում ավելացնել: Այս մասին ասվում է ծառայության պաշտոնական կայքում, փոխանցում է Vesti.ru-ն: Նշումը ցուցադրելու կամ դրան հղում ավելացնելու համար անհրաժեշտ է սեղմել երկու կանաչ կոճակներից մեկը՝ «Ավելացնել նկար» կամ «Ավելացնել տեքստ կամ հղում»: Մուլտիմեդիային նշումները դարձել են 2013-ին «Օդնոկլասնիկիի» առաջին խոշոր նորարարությունը: Նախորդ տարի հայտնվել են բազմաթիվ նորություններ՝ անվճար տեսազանգեր, կայքում բարելավված որոնում, միանգամից մի քանի ընկերների հետ նամակագրություն վարելու և միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |