Սիրիական ընդդիմությունը կոչ է արել իրավապաշտպաններին հետաքննել Հալեպի զանգվածային սպանությունը

Սիրիական ընդդիմությունը կոչ է արել իրավապաշտպաններին հետաքննել Հալեպի զանգվածային սպանությունը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի սիրիական ազգային կոալիցիան կոչ է արելի իրավապաշտպաններին հետաքննել Հալեպում 78 սիրիացիների զանգվածային սպանության միջադեպը, փոխանցում է Ռոսբալթը:

Ընդդիմությունը հայտարարում է, որ «ցնցված է անմեղ խաղաղ բնակիչների սարսափելի սպանությամբ, որն իրականացվել է Բաշար Ասադի ռեժիմի կողմից»:

Ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտարարել էր Հալեպում մոտ 70 սպանվածներ հայտնաբերելու մասին: Նրանք բոլորն էլ սպանվել էին՝ գլխից գնդակահարվելով: Ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ սպանվել են տեղի բանտերից մեկի բանտարկյալները: Նրանք սպանվել են, որպեսզի ազատության մեջ չհայտնվեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---