Շիրակի մարզում դպրոցականներն ու ուսուցիչները ծանոթանում են ՄԻՊ լիազորություններին

Շիրակի մարզում դպրոցականներն ու ուսուցիչները ծանոթանում են ՄԻՊ  լիազորություններին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակը իրականացնում է ծրագիր, որի նպատակը տարածքային գրասենյակի և մարզային դպրոցների միջև ակտիվ համագործակցությունն է:

Ծրագրի առաջին փուլը նախատեսում է դասընթացների անցկացում մարզի դպրոցներում հասարակագիտության ուսուցիչների հետ, որոնց ընթացքում ուսուցիչները տեղեկատվական նյութերի միջոցով ընդգրկուն տեղեկատվություն կստանան Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և լիազորությունների մասին: Այս փուլը մեկնարկել է երեկ` Գյումրի քաղաքի 20 դպրոցների ուսուցիչների հետ հանդիպումով: Սեմինարին անակնկալ մասնակցություն են ունեցել նաև այդ օրերին Գյումրիում գտնվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները: Սեմինարի ավարտին նրանք շնորհակալություն են հայտնել ծրագրի կազմակերպիչներին և բարձր գնահատել նմանատիպ միջոցառումների նշանակությունը քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացներում:

Ըստ նախօրոք հաստատված ժամանակացույցի, հանդիպումներ կլինեն նաև մարզի մյուս դպրոցներում: Դպրոցների աշակերտներին ծրագրի շրջանակներում հնարավորություն կընձեռվի ուսուցիչների ուղեկցությամբ այցելել Պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակ և տեղում ծանոթանալ գրասենյակի գործունեությանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---