2012թ ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի Կալինինգրադի երկրամասում 8 հանցագործություն են կատարել

2012թ ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի Կալինինգրադի երկրամասում 8 հանցագործություն են կատարել

PanARMENIAN.Net - ՆԳՆ տարածաշրջանաին վարչության տվյալներով, Կալինինգրադի երկրամասում 2012թ օտարերկրյա քաղաքացիների կողմից իրականացրած հանցագործությունների քանակը նվազել է: Այս մասին հաղորդում է «Նովիյ Կալինինգրադ.Ru-ն»:

Վարչության տվյալներով, Կալինինգրադի երկրամասում հանցագործությունների մեծ մասը իրականացրել են Ուզբեկստանի քաղաքացիներ ՝ 42, որոնց հետևում են Ղազախստանի քաղաքացիները՝ 17, ապա՝ Բելառուսիայի՝ 12: 8-ական հանցագործության հեղինակ են դարձել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները:

Վարչության տվյալներով, ներգաղթյալների մեծ մասը Ուզբեկստանի քաղաքացիներ են՝ 64.7 տոկոս: Ուկրաինացիները կազմում են 12.9 տոկոս, տտաջիկները՝ 4.4, ղրղզները՝ 4.1: Այլ երկրներից ժամանածների թիվը էական ցուցանիշ չի կազմում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---