Պակիստանի կառավարությունը հաստատել է Իրանից նոր գազատարի կառուցման նախագիծը![]() 31 հունվարի 2013 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Պակիստանի կառավարությունը վերջնականապես արտոնել է Իրանից գազատարի կառուցման նախագիծը, հաղորդում է Trend-ը` հղելով պակիստանյան ԶԼՄ-ներին: Տեղեկատվության նախարար Քամար Զաման Կաիրան հաղորդել է, որ գազատարի պակիստանյան հատվածի կառուցման աշխատանքները կսկսվեն առաջիկայում: Նրա խոսքով, աշխատանքներն, ընդհանուր առմամբ, կարժենան 1,5 մլրդ դոլար: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Իրանը պատրաստ է այս ծրագրի համար տրամադրել 500մլն դոլար, փոխանցում է ՌԲԿ-ն: Երկու երկրների միջև առկա գազային պայմանագրի համաձայն, Իրանը 2015թ Պակիստան կարտահանի 7,8 մլրդ քմ գազ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |