Բրազիլիայում ներկայացվել է ֆուտբոլի ԱԱ-2014 պաշտոնական պոստերը![]() 31 հունվարի 2013 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայում ներկայացրել են 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական պոստերը: Մրցույթի հաղթող է դարձել «Գրամա» գործակալության աշխատանքը: Պոստերի վրա պատկերված են Բրազիլիայի քարտեզի ուրվագիծը և երկու ֆուտբոլիստների ոտքերի ուրվագիծը, որոնք պայքարում են գնդակի համար: Ավելի ուշադիր մոտեցմամբ կարելի է տեսնել նաև արմավենիների, ծովի, արևադարձային թռչունների ու կենդանիների, կարնավալի պատկերներ: «Պաշտոնական պոստերը պետք է ասոցիացիաներ առաջացնի ժամանակակից, նորարարությունների համար բաց, կայուն զարգացող, երջանիկ ու միասնական երկրի հետ, որտեղ, անշուշտ, կրքոտ սեր կա դեպի ֆուտբոլը»,-հայտարարել է Ռիո դը Ժանեյրոյում բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն, որը ԱԱ-2014 կազմկոմիտեի անդամ է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |