«Զվարթնոցը» ճանաչվել է ԱՊՀ լավագույն օդանավակայան31 հունվարի 2013 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին՝ Դուբայում, «Զարգացող օդանավակայանների 2-րդ ամենամյա համաժողով-ցուցահանդես 2013-ի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 նոմինացիաներում քվեարկությունների արդյունքները: Նոմինացիաները տարբեր էին. «Աշխարհի լավագույն օդանավակայան«, «Միջին Արևելքի լավագույն օդանավակայան», «Եվրոպայի լավագույն օդանավակայան» և այլն: Ըստ «ԱՊՀ, Ռուսաստանի, և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան» նոմինացիայի քվեարկության արդյունքների, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը լավագույնն է ԱՊՀ տարածքում: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել էր «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը» («EMAA»-«Emerging Markets Airports Award»): «Զվարթնոցից» բացի ԱՊՀ-ից ընտրվել էին ևս չորս` Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» և Բիշքեկի «Մանաս» օդանավակայանները: Քվեարկությունն ընթացել է ավելի քան մեկ ամիս: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |