Ազգայնականությունը՝ քաղաքական ուժ. «Հայազնի» նպատակը հայկական ազգային պետականությունն է![]() 31 հունվարի 2013 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական դաշտի թափուր ազգային բևեռը, կարծես, լցվում է: Գոնե այդպիսի հավակնություններ ունի նորաստեղծ «Հայազն» կուսակցությունը: «Հայաստանի քաղաքական դաշտի ազգային բևեռը դատարկ է, արդիական է դառնում նոր ազգային քաղաքական ուժի ծնունդը: «Հայազն»-ը կկարողանա դառնալ ազգային բևեռի վերակենդանցնողը կամ վերակենդանացնողներից մեկը»,- այսօր կուսակցության անդրանիկ համագումարի ժամանակ հայտարարեց «Հայազն»-ի հիմնադիրներից Արմեն Մկրտչյանը: Նա հիշեցրեց, որ չորս տարի է անցել «Հայազն» միության հիմնադրումից, և դա տեղի է ունեցել մարտի մեկից հետո, երկրում ստեղծված ատելության մթնոլորտի պայմաններում: «Սեփական սկզբունքներին ու գաղափարին հավատալով, ավելի մեծ ու համալրված թիմով շարժվում ենք առաջ»,- նկատեց Արմեն Մկրտչյանը: Մեկ այլ հայազնական Արմեն Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ որևէ մեկը այդքան չի խոսել կուսակցականության դեմ, որքան ինքը, սակայն սա միակ կուսակցությունն է, որը ստեղծվել է լուծարվելու համար՝ «Հայազնի» նպատակը ազգային հեղափոխական շարժումն է: Բացարձակ ազատություն՝ կեցվածքի, կարծիքի. սրանով է տարբերվելու կուսակցությունը մյուսներից: «Հորիզոնական կառույց է: Բոլոր որոշումները կրելու են համընդհանուր բնույթ»,- հայտարարեց Արմեն Հովհաննիսյանը: Կուսակցության ղեկավար մարմնի`Վարչության անդամներ ընտրվեցին Արմեն Մկրտչյանը, Արմեն Աղայանը, Դավիթ Խոսրովյանը, Հայկ Ղազարյանը, Ալեքսանդր Քանանյանը, Հովհաննես Եղյանը, Խորեն Հարությունյանը: Վերահսկիչ Մարմնի անդամներ ընտրվեցին`Արսեն Սարգսյանը, Հովհաննես Նալբանդյանը, Սերգեյ Կարապետյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |