Կառլեն Մկրտչյան. Ինձ դուր եկավ ինչպես էինք «Ռիեկայի» հետ խաղում վերահսկում գնդակը

Կառլեն Մկրտչյան. Ինձ դուր եկավ ինչպես էինք «Ռիեկայի» հետ խաղում վերահսկում գնդակը

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանըմեկնաբանել է խորվաթական «Ռիեկայի» հետ հանդիպումը: Այդ խաղում Դոնեցկի թիմը հաղթեց 3:1 հաշվով:

«Ծանր խաղ էր, չէ որ ծանրաբեռնվածությունը մեծ էր: Հակառակորդը լավ մակարդակի վրա էր խաղում: Մենք հաղթեցինք, թեև լավագույն ֆուտբոլը չենք ցույց տվել: Ինձ դուր եկավ ինչպես էինք մենք «Ռիեկայի» հետ խաղում վերահսկում գնդակը: Երևում է, որ բոլոր ֆուտբոլիստները բարելավում են իրենց խաղը: Ամեն խաղի հետ մեզ մոտ ավելի լավ է ստացվում: Բոլորը հասկանում են, որ մինչ Ուկրաինայի առաջնությունը հարկավոր է լավագույն մարզավիճակ ձեռք բերել»,-ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

Մկրտչյանը նշել է, որ հարկավոր է ավելի ուշադիր լինել սեփական տուգանային հրապարակում: Նա նաև ասել է, որ որոշ հոգնածություն է զգում, սակայն դա բնական է

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---