Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը Վալանս կմեկնի փետրվարի 3-ի առավոտյան![]() 31 հունվարի 2013 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը ֆրանսիական Վալանս քաղաք կմեկնի ուղիղ չվերթով փետրվարի 3-ի առավոտյան ժամը 9-ին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակիցը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: «Ֆեդերացիայից կմեկնի երեք հոգի, ինչպես նաև հավաքականի մարզչական շտաբն ու այն ֆուտբոլիստները, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում: Իսկ հավաքականի լեգիոներները թիմին կմիանան Վալանսից»,- նշեցին ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: Հայաստանի հավաքականը կհանգրվանի «Դամեն դե Սոյոն» հյուրանոցում: Փետրվարի 3-ին և 4-ին ֆուտբոլիստները կունենան մարզումներ, իսկ փետրվարի 5-ին «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում կկայանա Հայաստան- Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |